Ալիևը հայտարարում է՝ «հակամարտությունն անցյալում է, կողմերը պետք է նայեն դեպի ապագա»
Բաքուն և Երևանը սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը, ինչը «կարող է շրջադարձային դառնալ» տարածաշրջանում իրավիճակի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանը, գրում է Ria-ն։
«Մենք արդեն սկսել ենք Հայաստանի հետ բանակցային գործընթացը կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մասն է: Մի շարք հանդիպումներ արդեն տեղի են ունեցել տարբեր մակարդակներում: Սա կարող է շրջադարձային դառնալ՝ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար: Հաղորդակցությունների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին, նոր հնարավորություններ կստեղծի, նոր դինամիկա կտա: Ես բաց ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասել է Ալիևը։
«Հակամարտությունն անցյալում է», կողմերը պետք է նայեն դեպի ապագա, հայտարարել է Ալիևը, ու հավելել, թե անցած չորս ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերը պատրաստ են առաջ շարժվել:
Նշենք, որ Անն Լինդեն Ադրբեջանից ժամանելու է Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան