«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով անազատության մեջ գտնվող Արամ Սարգսյանն ազատ է արձակվել։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը»,- մանրամասնում է Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ֆեյքի գործով ԱԱԾ-ն ձերբակալել էր չորս անձանց՝ քաղաքագետ Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին։
Նրանցից երկուսը՝ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվել էին։ Սաղաթելյանը ևս վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից, հայտարարեց՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինքը դադաեցնում է մանկավարժական գործունեությունն ու մտնում քաղաքականություն՝ զբաղվելու «մեկ դեռահասի՝ Նիկոլ Փաշինյանի» դաստիարակությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու և սուտ մատնության դեպքը «չնկատվեց». Անժելա Էլիբեգովա
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
- Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Պաշտպան. Հերթական փաստը, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է, ապօրինի
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան