Իսպանիայի ազգային գրադարանը չորս տարի թաքցրել է Գալիլեո Գալիլեյի տրակտատի գողությունը
Իսպանիայի ազգային գրադարանը չորս տարի լռել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Գալիլեո Գալիլեյի տրակտատների գողության մասին։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով El Pais-ին։
Հաղորդվում է, որ գրադարանից գողացել են Sidereus muncius տրակտատը 800 հազար եվրո արժողությամբ։ Այն գրվել է 1610 թվականին։
Ըստ սկզբնաղբյուրի, փաստաթուղթը գողացել են 2014 թվականին, իսկ գրադարանը տրակտատը փոխարինել է կրկնօրինակով։ Ցուցահանդեսը, որը տեղի էր ունեցել մարտից մինչև 2018 թվականի սեպտեմբեր, տրակտատը ներկայացվել է որպես բնօրինակ։
Գրադարանում պատմել են, որ գողության մասին լռել են, որպեսզի պարզեին առևանգման դեպքի մասին ավելի շատ տեղեկատվություն։ Գրադարանի տնօրենի խոսքով, գողության մասին հայտնի էր դարձել 2018 թվականին տրակտատի վերականգնողների նամակից։
Տրակտատի գողության մեջ կասկածվում է Ուրուգվայի քաղաքացի, որը 2007 թվականին առնչություն է ունեցել գրադարանից երկու քարտեզի գողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները