Իտալիան մարտի 15-ից ապրիլի 6-ը լոքդաուն կմտցնի
Իտալիայում, կորոնավիրուսի նոր դեպքերի արագ աճի պատճառով, գրեթե ամբողջ երկրում, մարտի 15-ից ապրիլի 6-ը, կարանտինի խիստ սահմանափակումներ կգործեն: Այդ մասին հայտնում է «Պրավդա քոմ. ուա.»-ն:
Այն շրջանները, որոնք յոթ օրվա ընթացքում 250 100 000 բնակչի հաշվով կունենան ավելի քան 250 վարակի դեպք՝ դասակարգվելու են առավել ռիսկային «կարմիր» գոտում: Այս պահին դա վերաբերելու է երկրի տարածքի երեք քառորդին, ներառյալ Հռոմին և Միլանին:
Այս մարզերում դպրոցներ, համալսարաններ, սրճարաններ և ռեստորաններ չեն գործելու: Բոլոր ոչ առաջնային ապրանքների վաճառքը կդադարեցվի, իսկ շրջաններում տեղաշարժվելու ազատությունը խստորեն կսահմանափակվի: Մարդիկ կկարողանան լքել իրենց տները միայն կարիքների համար:
Հռոմի և Միլանի ոստիկանությունը ստիպված էր լոքդաունից առաջ, հանգստյան օրերին ցրել խմբված բազմությունները:
Միևնույն ժամանակ Հարավային Տիրոլում կարանտինը աստիճանաբար հանվում է: Երկուշաբթի օրվանից սկսած, ամբողջ մարզում երեխաները կրկին կկարողանան հաճախել մանկապարտեզներ և դպրոցներ, կբացվեն վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: Առևտրային կետերի աշխատանքը նախատեսվում է թույլատրել մեկ շաբաթից:
Միևնույն ժամանակ, կառավարությունը մտադիր է նաև արագացնել պատվաստումները: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբեր պատվաստումներ կստանա երկրի բնակչության 80%-ը: Դա անելու համար առնվազն 500,000 մարդ պետք է օրական պատվաստվի, ինչը երեք անգամ ավելին է, քան այժմ (170,000):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները