Իրանում ձերբակալված ֆրանսիացի զբոսաշրջիկին լրտեսության մեղադրանք է առաջադրվել
10 ամիս առաջ Իրանում ձերբակալված ֆրանսիացի զբոսաշրջիկ Բենջամին Բրիերին առաջադրվել է լրտեսության մեղադրանք: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրյալի փաստաբաններից մեկը՝ Սեյիդ Դեխանը, գրում է Tass-ը։
«Կիրակի օրը Բրիերին մեղադրանք է առաջադրվել երկու կետով` լրտեսություն և Իսլամական Հանրապետության դեմ քարոզչություն»,- ասել է փաստաբանը։
Փետրվարի 24-ին ֆրանսիացու շահերը ներկայացնող Դեխանը Reuters-ին ասել էր, որ Իրանի իշխանությունները մոտ ինը ամիս առաջ իրենց տարածքում ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու:
Նրա խոսքով՝ փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել Մեշհեդ քաղաքի Վաքիլաբադ բանտում պահվող կալանավորին: Ավելի ուշ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ձերբակալման փաստը՝ հավելելով, որ հյուպատոսությունը աջակցություն է ցուցաբերում ֆրանսիացուն։
Ըստ Reuters-ի տեղեկությունների, որը ստացել է ձերբակալվածի հարազատներից մեկից, ֆրանսիացին ձերբակալվել է թուրքմեն-իրանական սահմանի մերձակայքում գտնվող անապատում առանց թույլտվության անօդաչու թռչող սարք գործարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան