Հայաստանն Իրան-Եվրասիա առևտրում զբաղեցնում է երկրորդ տեղը
Իրան-Եվրասիա առևտրում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այս մասին գրում է Pars Today-ը՝ հղում անելով Dunya-e-Eqtesad թերթին։
Թերթը գրել է, որ, ըստ Իրանի առևտրի վիճակագրության նոր տվյալների, անցած տարվա ընթացքում Իրանի հետ Եվրասիայի առևտրի բաժինը վերադարձել է 3 տոկոսի:
ԵԱՏՄ տարածքում Իրանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ առևտուրը կազմում է ընդհանուրի 72 տոկոսը:
Շրջանառության ծավալով Հայաստանը շուրջ 300 մլն դոլարով, տարածաշրջանի հինգ երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Մրգերը, մարմար և տրավերտին քարերը այն ապրանքներն են, որոնք բարձր արժեքով արտահանվել են եվրասիական երկրներ: Մյուս կողմից, ցորենը և անասնակերն Իրան Եվրասիական տարածաշրջանից ներմուծված ամենակարևոր ապրանքներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան