Նաիրա Կարապետյան. Ժամանակը շատ ցավոտ և դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը հրապարակել է 2019-ին ադրբեջանցի զինվորականների կողմից արված ու լայն տարածում գտած լուսանկարն ու գրել.
««Մեր հաջորդ հանգրվանը Շուշին է, սպասեք մեզ»…
Ադրբեջանի զորավարժություններն են, մայիս 2019թ.:
Պարզապես հիշեցնեմ, որ ժամանակին, երբ բոլոր հնարավոր ամբիոններից ես և ընկերներս զգուշացնում էինք, թե սա վտանգավոր ուղերձ է, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայությամբ հատուկ ստորաբաժանումն է կանգնած այս գրությամբ, իսկ նկարը տարածվում է պաշտոնական աղբյուրներով, չլսեցիք մեզ, «ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ» անվանեցիք, իսկ ինքներդ նոր կետեր գտաք, «ինչ որ պետք է, դա էլ բանակցեցիք»: Շուշին էլ չպահեցիք, հանձնեցիք այդ բանակցությունների ներքո…
Վաղն Ադրբեջանում կրկին մեծ զորավարժություններ են, զգոն եղեք, կամ՝ պարզապես խոստովանեք, եթե էլի ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ունեք թշնամու հետ:
Ժամանակը ապացուցեց, շատ ցավոտ և շատ դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ:
Բայց նա դեռ վարչապետ է: Ինչո՞ւ, հայեր»։
Հարակից հրապարակումներ`
- «Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր է կրկնակի նվաստացմանը»
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- «Եվ երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Վազգեն Սարգսյանի լքված արձանը Շուշիում». Սեյրան Օհանյան
- ԱԳՆ. Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը
- Արագած Ախոյան. 1500 թուրք առանց թաքնվելու քայլելով գալիս էր, հրետանուց եթե կրակ բացեին, Շուշին չէինք կորցնի
- Շուշին հանձնվել է. Սերժ Սարգսյան
- Շուշիում երեք օր ոչ մի օգնություն չի եկել, ստացանք հետնահաջ հրամանը. լեյտենանտ Համբարյան
- Ես պետք է լինեի հրապարակում, քանի որ չեմ կարող համաձայնվել՝ Շուշին հայկական չէ. Աննա Մայիլյան
- Փաշինյանը ևս մեկ սխալ արեց՝ ակնարկելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները