Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
Վրաստանում այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջինը երկրում ուղիղ եթերում «Աստրազենեկա» (AstraZeneca) տեսակի պատվաստանյութով պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Պատվաստվելուց հետո Իմնաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրեն «հրաշալի է զգում»:
Նրա խոսքով, եթե պատվաստման մեկնարկը համաճարակի վերջի սկիզբն է և եթե ուզում ենք նորմալ կյանք վերադառնալ՝ բոլորը պետք է պատվաստվեն:
Հիշեցնենք, որ Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից:
Պատվաստման առաջին փուլում Վրաստանում կպատվաստվեն բուժաշխատողները:
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդները ևս դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
- Հատուկ չվերթով Թբիլիսի է բերվել 43,2 հազար դեղաչափ AstraZeneca
- Երկու օրից Վրաստանում փուլ առ փուլ կառաքվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
- Դանիան դադարեցրել է AstraZeneca-ի օգտագործումը՝ հնարավոր թրոմբի առաջացման պատճառով
- AstraZeneca-ն` Ֆրանսիայում ու Հայաստանում
- «AstraZeneca»- ն չեղյալ է հայտարարում ԵՄ-ի հետ խորհրդատվությունները