Տիգրան Աբրահամյան. Երկիրը պատերազմի շեմին կանգնեցնելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։
Ըստ այդ մոտեցման, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդվի», բայց չուզեցան կամ չարեցին։
Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանն ու իշխանության ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։
Այլ բան է, որ մինչև Փաշինյանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելուն ուղղված համալիր միջոցառումներ են իրակացվել, ինչը չարվեց վերջին պատերազմում։
Եթե Փաշինյանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցյալ «զոհ» էր, ապա նա կարող էր պաշտոնավարումը ստանձնելուց 6 ամիս հետո, մեկ տարի հետո հեռանալ ու պետության ղեկը հանձներ նրան, ով կկարողանար ծանր իրավիճակներից արժանապատիվ ելքով դուրս գալ։
Երկրորդ, Ադրբեջանի հետպատերազմյան փուլի պահվածքն արդեն իսկ ցույց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան հանձնելով պարտիան ավարտվելու երաշխիք չկար։
Բանակցությունների բարդություններից մեկը դա էր։
Այս պատերազմում Ադրբեջանը ստացավ շուրջ 10 շրջան, ավելին քան բանակցվում էր վերջին տասնամյակներում, սակայն չի կանգնում և պահանջում է ավելին, ես կասեի՝ առավելագույնը։
Եթե խնդիրը բանակցություններով այդքան հեշտ լիներ լուծելը, ապա դա կլուծվեր ավելի վաղ և սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցվի։
Այնպես որ, մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած արժանահավատ չէ։ Ադրբեջանն էլ ամեն ինչ թողած սպասում էր, թե ում գլխին է՞ ջարդվելու։
Ադրբեջանը մասշտաբային գործողության գնալու համար լավագույն պահն ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն էր։
Տապալումների գործընթացը բոլոր ուղղություններով երկիրը պատերազմի շեմին կանգնեցրեց, իսկ դրա առաջին մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Զորքերում անձնակազմի հետ իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ մարտունակության բարձրացման ցանկացած միջոցառման պետք է մասնակից լինեն նաև պահեստազորայինները
- Տիգրան Աբրահամյան. Անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար
- Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը
- Տիգրան Աբրահամյան. Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան