Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ իր պաշտոնական կայքէջում:
Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի յոթերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 ԿամԱԶ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող հաշվարկից, ավելի քան 130 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ նախորդ տարվա նոյեմբերից հետո յոթ ավտոշարասյունով տեղափոխվել է շուրջ 1300 տոննա բեռ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահները շինանյութով բեռնված չորրորդ շարասյունն են ուղեկցել Արցախի ավտոճանապարհներով