Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է բանակի գեներալ Ռովշան Աքբարովին ձերբակալելու մասին լուրերը, որը մի քանի շաբաթ առաջ անսպասելի թոշակի էր անցել: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ասվում է, որ Աքբարովը հեռացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերին:
Pars Today-ի հաղորդմամբ, մյուս կողմից յութուբյան «Ազադ սուզ» ալիքը հայտնում է, որ մեկ այլ գեներալ Նաջմուդդին Սադեղովը, որը անհետացել էր արցախյան պատերազմի մեկնարկից անմիջապես հետո՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, և ենթադրվում է, որ հեռացվել էր Միացյալ շտաբի պետի իր պաշտոնից ու գտնվում էր տնային կալանքի տակ, Ռուսաստանի ճնշման տակ, վերականգնվել է պաշտոնում:
«Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ոչ պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այդ երկրի բանակի և մյուս զինված ուժերի հրամանատարությունը ղեկավարվում է թուրք և իսրայելցի հրամանատարների կողմից, իսկ գեներալ Նաջմուդդին Սադեղովը, որը Միացյալ շտաբի պետ էր և գեներալ Զաքիր Հասանովը, որ պաշտպանության նախարարն էր, անգործության էին մատնված»-գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են