Անն Լինդե․ Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կլինի առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում
«Տարաշաշրջանում ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր քննարկման կենտրոնում։ Աներկբայորեն, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով։ Ես ողջունում եմ հրադադարը, ուզում եմ արտահայտնել իմ խորը ափսոսանքը՝ վիրավորների ու մահացածների կապակցությամբ»,-այս մասին այսօր հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Լինդեի խոսքերով, հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կլինի առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում։ Լինդեն ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում հակամարտությանը։
«Մի քանի հարցեր դեռևս լուծման կարիք ունեն։ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը՝ որպես ամբողջություն, կարևոր դեր ունեն խաղալու՝ անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում։ Այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը»,-ասաց Լինդեն։
Ըստ ԱԳ նախարարի, այս արցը հնարավորություն տվեց քննարկել ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության գերակայությունները, որոնցից են պաշտպանել Եվրոպայի համապարփակ անվտանգությունը, կանանց անվտանգության և խաղաղության օրակարգը։
«Մենք համարում ենք, որ կանանց մեծ մասնակցությունը էական է՝ նպաստ բերելու համար հետպատերազմական զարգացումներին և դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին»,-ասաց Լինդեն։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդի առանձնազրույցը
- Անն Լինդեն Երևանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին