Կիևը պատրաստել է Ղրիմի դեօկուպացիայի ռազմավարություն․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հրաժարվի Ղրիմի թերակղզուց և պատրաստել է «թերակղզու դեօկուպացիայի և վերաինտեգրման ռազմավարություն»: Այս մասին գրում է Ria-ն։
«Յոթ տարի առաջ Ռուսաստանը Ղրիմում կեղծ հանրաքվե կազմակերպեց: Ապօրինի անեքսիայի ենթարկվելուց հետո առաջին անգամ Ուկրաինան պատրաստել է թերակղզու դեօկուպացիայի և վերաինտեգրման ռազմավարություն: Մենք միավորում ենք աշխարհը Ղրիմի պլատֆորմի հիմքով, որպեսզի վերադարձնենք Ուկրաինային ուկրաինականը», -այս մասին թվիթերում գրել է Զելենսկին։
Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովը, որում Կիևը նախատեսում է քննարկել Ղրիմի վերադարձը, նախատեսված է օգոստոսի 23-ին՝ Ուկրաինայի Անկախության օրվա նախօրեին: Ուկրաինական կողմն առաջարկել է պլատֆորմին միանալ մի շարք պետությունների, այդ թվում Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային և ԱՄՆ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում