Քաղաքական 13:52 16/03/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․

Այսօրվա Հայաստանում ինտրիգանությունն  ինչ-որ տեղ  նույնիսկ բնական է, քանի որ հսկայական  խարդավանքի արդյունքում իշխանությունը զավթած գործող վարչախումբն  այլ կերպ աշխատել չէր պատրաստվում, և ունակ  էլ չէր։  Իսկ նախնական մեծ  խարդավանքը Հայաստան պետությունը թուլացնելուն ուղղված  օտարների ծրագրեր էին, որոնց  անհաջող դրսևորումները եղան  1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը, Էլեկտրիկ Երևանը, ՊՊԾ գնդի գրավումը, և որը վերջապես հաջողվեց 2018-ի ապրիլին։ 

Առնվազն 2020-ի հուլիսին  ի հայտ եկած  գաղտնի փաստաթուղթը  վկայում է, որ դեռևս 2000 թվից  պատաստ է եղել՝  «Թուրքիայի հարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրա, որը  կոչվում է «Ալթայ», նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը»։ Ինչը և տեսնում ենք հիմա։

Թվարկածների նույն ակունքից  իրար հետ եղած   կապվածությունն անշուշտ հետո կուսումնասիրվի, իսկ վերջին երեք տարիներին   որ կողմ նայում ես խարդավանքներ են՝  մանր ու մեծ, պետական ու տեղային նշանակության, պաշտոններ  ու բիզնեսներ ձեռք գցելու, բյուջեից մեծ պատառներ թռցնելու,  հակառակորդներից ազատվելու համար հյուսած և օտար տերերին ծառայելը «հայրենասիրական» շղարշով պատած խարդավանքներ։ 

Ցավն այն է, որ հաջողում են իրենց ինտրիգները հյուսել անգամ պատերազմում 44 օր անամոթաբար ստելուց  և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո։ Ամոթն էլ այն է, որ շատ բացահայտումների հետևանքով դիմակները պատռված գործակալներն ու դավաճանները շարունակում են մնալ իրենց պաշտոններին՝  համառորեն ավարտին հասցնելով Հայաստանը մասնատելու թուրքական ծրագիրը։

Եվ այստեղ է հարցերի հարցը՝  ո՞նց են կարողանում աթոռներին կպած մնալ աջ ու ձախից չդադարող  թուքումուրի տակ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գերագույն ամբարտավանին է վերաբերվում, այլ կառավարության ու խորհրդարանի նրա մանկլավիկներին։  Չես հասկանում՝  երկար կառավարման   հույսեր են փայփայում, թե՞ իրենց գործատուի զայրույթից են վախենում։

Անկեղծ ասած, երբեմն կարեկցանք են առաջացնում թրաֆիկինգի զոհերի տպավորություն թողնող իմքայլական պատգամավորները։ Նրանք կորցրեցին քիչ թե շատ ռեաբիլիտացվելու  իրենց շանսը, երբ ընդառաջ չգնացին Հայրենիքի Փրկության շարժման անցումային կառավարություն ձևավորելու առաջարկին։ Եթե նրանց խմբակցությունից 20-25 հոգի կարողանային իրենց մեջ սպանել ստրուկին և  ամիսներ առաջ ԱԺ-ում ընթացք տային այդ նախաձեռնությանը՝  և՛ երկրի, և՛ անձամբ իրենց համար անդունդից օր առաջ դուրս գալու հնարավորություն կլիներ։ Իսկ հիմա շարունակելով ծառայել  պետության համար մեկ թշնամուն՝  օր օրի ավելացնում են պետության կազմաքանդման գործում իրենց հանցավոր ներդրումը։ Պատժից խուսափելու ձևը գիտեն,  թե՞ արտահերթ ընտրություններում հաղթանակ են ակնկալում։

Ի դեպ, թարմ  խարդավանքները հյուսվում են արտահերթ ընտրությունների շուրջ։  Ոչ ոք չի կասկածում, որ   ընտրություններն  այս իշխանություների անցկացման դեպքում անխնա օգտագործվելու են վարչական ռեսուրսներն ու օտարների ֆինանսները։  Ընդդիմությունը հանգիստ կարող է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը փոխարինել «Առանց Նիկոլ ընտրություններ» կարգախոսով։ Ընտրություններում, երբ էլ դրանք անցկացվեն՝ Նիկոլի և իր թիմի մասնակցությունը պետքէ բացառվի։ Երեք տարվա ընթացքում նրանք  ապականել են հնարավոր ու անհնար ամեն բան, և նրանց տեղը բանտերում պետք է լինի, այլ ոչ թե ընտրական տեղամասերում։

Արդեն մամուլում լուրեր են պտտվում  առ այն, որ ՔՊ-կանները լծվել են ընտրություններում «հարց լուծողների»  հավաքագրմանը։  Իսկ  դրանք  մարդիկ են, ում համար փողն է միակ սրբությունը, ինչը ցույց են տվել ոչ մեկ անգամ, տարբեր ժամանկներում  և տարբեր ուժերի դեպքում։   Այդ առիթով ասենք, որ  անկախ նրանից, թե ով կկազմակերպի արտահերթ ընտրությունները և ովքեր կմասնակցեն դրանց՝  թող յոթը պորտով անիծյալ լինեն այն մարդիկ և ուժերը, ովքեր կկեղծեն ընտրությունները, բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք կբաժանեն  ու  իրենց ձայնը փողով կվաճառեն։

Հ․Գ․ Ի դեպ, անեծքների մասին։ Այս իշխանությունները առօրեական են դարձրել անեծքն ու հայհոյանքը, ուրեմն թող կքեն իրենց ուղղված անեծքների տակ, որոնք  չեն դադարելու, քանի որ ոչ ոք երբեք չի մոռանալու իր զոհված երեխուն կամ իր կորցրած հայրենի հողը։

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}