Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բնին ու մեր մոլորված զավակներին. Կարին Տոնոյան
Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է, որ Մայր Հայաստանին մայրություն է պետք։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ նմանվում է ծերացած մի մոր, որի որդիներն հանուն իրենց շահի բզկտում են նրան ու նրա ունեցվածքը...
Առավոտյան բացում ես սոցցանցերն ու..., նորից բզկտոց, նորից ապատեղեկատվություն, նորից խմբային շահերին զոհաբերվող որբացած Հայաստանս...
Չէ, ձեզանից ոչ ոք չի սիրում Հայաստանը..., դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մե՛կ մի կողմ, մե՛կ՝ մյուս։ Իսկ Մայր Հայաստանին մայր է պետք, մոր ինքնազոհ հոգատարություն, իր բնի ու ձագերի համար կենացմահու կռվի պատրաստ մայր...։
Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բնին ու մեր մոլորված զավակներին...։ Հիշո՞ւմ եք Դաշտենցին՝ «Վիշապ օձը փթաթվել է թխսկանի բնին ու վերջին խայթոցին է պատրաստվում...»:
Կկարողանա՞նք, արդյոք, այնպես սպանել վիշապին, որ ոչ բույնը վնասվի, ոչ էլ ճտերը...։Պիտի՛ կարողանանք, մայրական ինքնազոհ սիրո՛վ պիտի կարողանանք մեր տունն ազատել այս ատելությունից, այս անզորությունից, նվաստացումից ու խեղճությունից... Մենք դա կարո՛ղ ենք...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն
- Եթե որդիս ողջ լիներ, ապա կվերացներ մինչ օրս նիկոլի հետ համագործակցող իր հրամանատարին. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին. Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան