ԿԲ-ն վերանայել է ՀՀ-ում 2021 թվականի տնտեսական աճի ցուցանիշը
«Մենք վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականներով Հայաստանում 2021-ին տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1,4 տոկոս»,- ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ սա հիմնականում պայմանավորված է 2020-ի 4-րդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով:
«Մասնավորապես, արդյունաբերության, ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակի նվազումներ: Ուստի այս պահին մեր ունեցած տվյալների ու կանխատեսսումների համաձայն, տնտեսական աճը 2021 թվականի համար կկազմի այս 1,4 տոկոս»,- ասաց ԿԲ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյան. 3.2 տոկոս տնտեսական աճը կառավարման այս պայմաններում անհասանելի է
- Ռիչարդ Օգդոն. Անցած տասը տարում Հայաստանի տնտեսական աճը բացառիկ էր
- 2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար
- 2020 թ-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6% մեծություն. Ջանջուղազյան
- Մարուքյան. Տնտեսական աճի բացակայության պայմաններում պաշտոնյաները չպետք է ստանան պարգևավճար
- ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ