Բանկերի վրա դրվող տուգանքները բարձրացվում են մինչև 4 անգամ
«Առևտրային բանկերն անհանգստացած են, որ ինչ-որ մի վիճելի հարցերի համար լուրջ տուգանքների են ենթարկվում, որը կրկին ի նպաստ քաղաքացու չի օգտագործվելու»,-«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելիս Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Վերջինս հայտարարաեց, որ պետք է պաշտպանվի քաղաքացու իրավունքները և ամրապնդվի բանկային համակարգը, և ոլորտի մասնագետների հետ հանդիպումների ժամանակ համոզվել է, որ ներկայացված նախագիծը նպաստում է դրան:
Օրենքի համահեղինակներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանն առաջարկում են խստացնել բանկերի կողմից սպառողների շահերի խատման դեպքերի համար ԿԲ-ի սահմանած տուգանքների չափերը:
Գործող օրենքով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտող բանկի համար սահմանված են ավելի ցածր տուգանքի չափեր` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` երկու հարյուր հազար, իսկ երեք և ավելի խախտման համար` հինգ հարյուր հազար դրամ:
Նախագծով առաջարկվում է բանկի կողմից օրենքի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար դրամը:
Ըստ նախագծի, երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար դրամը, իսկ երեք կամ ավելի անգամ խախտելու համար՝ մինչև երկու միլիոն, բայց ոչ պակաս, քան մեկ միլինը:
Արտակ Մանուկյանը հայտնեց, որ օրենքի փոփոխության պայմաններում բանկը պետք է ավելի պատրաստակամ լինի այս բնագավառում ներդրումներ ներգրավելու և սպաառողների շահերն ավելի հետևողականորեն պաշտպանելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին