Հասարակություն 15:22 16/03/2021 Հայաստան

Երկրորդ կյանք ստացած վիրավոր զինծառայողները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջին պատերազմից վիրավորում ստացած զինծառայողներից շատերը իրենց համար նոր զբաղմունք են գտնում: Նրանց համար կազմակերպվում են տարբեր դասընթացներ: Տղաները հիմա թիթեռներից կոմպոզիցիաներ են պատրաստում:

Զինվորների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կայանալու է ապրիլի 3-ին, ժամը 16:00 Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Այն  բարեգործական է. տղաները որոշել են վաճառքի ամբողջ հասույթը փոխանցել հենց Զինվորի տանը:

Հենրիկ Շաքարյանը սպա է, հրազենային վիրավորում է ստացել Արցախի հյուսիսային սահմաններից մեկում: Այժմ Վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում:

Հենց այստեղ էլ առաջին անգամ ուժերն է փորձում արվեստի բնագավառում:

«Թիթեռներից կոմպոզիցիաներ ենք պատրաստում: Այս աշխատանքն ինձ շատ դուր եկավ, քանի որ բոլոր բուժումներից, պարապմունքներից հետո զբաղվելով թիթեռներով՝ հանգստանում ես, ցրվում: Ավելի շատ հոբբի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է հետախույզ Հենրիկը:



Սպա Գևորգ Կարապետյանը ծառայել է Արցախի հարավային զորամասերից մեկում: Պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվել է մարտադաշտում: Հոկտեմբերի 25-ին վիրավորվել է հակառակորդի ինքնաթիռի հարվածից:

Գևորգին թիթեռներով աշխատանքը նույնպես հանգստացնում է:

«Մեր թիմը նպատակ ունի այս աշխատանքը հետագայում էլ շարունակել»,- նշում է սպան:

 
Ժամկետային զինծառայող Հայկ Ժամկոչյանը հրազենային վիրավորվում է ստացել հոկտեմբերի 16-ին Հադրութի հատվածում: Հայկը եղել է «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից: Այս տարվա հունվարի 27-ին պետք է զորացրվեր:

«Պատերազմը երբ սկսվեց, մենք դիրքերում էինք, գործ էինք անում, նկատեցի վերևում մի բան տրաքեց: Մերոնք իրենց անօդաչուն էին հարվածել: Ու այդպես սկսվեց: Ամեն ինչ հանկարծակի սկսվեց: 

Մեզ վրա շատ էին կրակոցները: Փորձում էինք նահանջել, վերախմբավորվել ու նորից հարձակվել: Նահանջելու ժամանակ էլ դիպուկահարն ինձ խոցեց: Ընդհանուր վաշտում ունեցանք  5 զոհ, 6 վիրավոր: Մեզ դուրս բերելուց հետո մեր տղաները կարողացել են թշնամու զորքին հետ շպրտել»,- պատմում է նա։

Հայկը մասնագիտությամբ էներգետիկ ինժեներ է, թիթեռների հետ աշխատանքն իրեն շատ է գրավել, Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ կցանկանա շարունակել այդ աշխատանքը:

«Ինձ դուր է գալիս թիթեռների բազմազանությունը, գունային երանգները: Թիթեռների հետ աշխատանքը մի ուրիշ աշխարհ է տեղափոխում, հաճելի է»,- ասում է նա:



Կամավոր Պետրոս Էֆենջյանին հենց սկզբից դուր է եկել թիթեռներից կոմպոզիցիա պատրաստելու գաղափարը: 

«Մտածեցի, որ կհանգստանամ, մանավանդ սիրում եմ աշխատել մանր դետալներով: Ապագայում այս աշխատանքը շարունակելու պլաններ կան, սակայն չեմ կարող 100 տոկոսով ասել՝ կախված կլինի ցուցահանդեսի վաճառից, արձագանքներից, իմ բուժման արդյունքից:

Հանգստանում եմ այս աշխատանքի ժամանակ: Ավելի շատ լինում եմ իմ բարի մտքերի հետ: Նաև գիտակցում եմ, որ լավ, բարի գործ ենք անում, ինչն ինձ ավելի հաճույք է պատճառում»,- ասում է նա:

Պետրոսը մեկ ամիս է Վերականգնողական կենտրոնում: Մինչ այս երեք ամիս «Էրեբունի» ԲԿ-ում է  բուժում ստացել:

Նա պատմում է, որ կամավորագրվել է հենց պատերազմի առաջին օրը, վիրավորվել է հոկտեմբերի 14-ին հակառակորդի ինքնաթիռից: Մարտական գործողությունների է մասնակցել Քարվաճառում:

«Հակառակորդի ինքնաթիռը հարվածեց մեր թաքստոցին, տղաներից մի քանիսը զոհվեցին, մի քանիսս էլ վիրավորվեցինք: Հեշտ չի եղել ինձ տեղափոխելը: Աշխարհագրական դիրքն էր անհարմար, ինձ էլ անհրաժեշտ էր արագ առաջին բուժօգնություն: Չէինք կարող մայրուղով գնալ, քանի որ հարվածում էին: Գրունտային ճանապարհով ենք գնացել, 3-4 ժամ է տևել, ինձ համար ցավոտ էր: Փառք Աստծո, ողջ մնացինք»,- հիշում է Պետրոսը:

Նա պատերազմի նման ելք չէր սպասում, թեև միշտ էլ ամենավատի մասին մտածել է:

«Այդ օրը հիվանդանոցում էի, քնած էի: Առանց ցավազրկողի, քնաբերի չէի կարողանում քնել: Երբ արթնացա, աղմուկ էր, մարդիկ ասացին, որ կորցրել ենք հողերը: Այդ լուրն ավելի ծանր տարա, քան այն, որ ես չեմ քայլում: Մի քանի ներարկում արեցին, բայց էլի չէի կարողանում քնել»,- այդ ծանր օրերը հիշելով՝ ասում է Պետրոսը:



Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սպա Վարդան Վարդանյանի մոտ հենց առաջին օրվանից էլ ստացվել է թիթեռների հետ աշխատանքը:

Աշխարհագրագետ Վարդանը երբևէ չէր մտածի, որ մի օր թիթեռների հետ «գործ» կունենա։ Պատերազմի դառնություններն ու դաժանությունը տեսնելուց հետո էլ նա փորձում է կատակել։ 

«Հիմա դարձել եմ մասնագիտությամբ թիթեռներով կոմպոզիցիա պատրաստող», - ծիծաղելով ասում է Վարդանն ու ավելացնում. 

«Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ, ամենայն հավանականությամբ, կշարունակեմ այս գործը, քանի որ շատ հոգեհարազատ է, դարձել է հոբի:

Թիթեռների հետ աշխատելու ընթացքում տարբեր բաների մասին եմ մտածում, սակայն հիմնականում ոչ տխուր, ոչ պատերազմական օրերի մասին: Չեմ ուզում թիթեռներին այդ վատ ինֆորմացիայով ծանրաբեռնել»։

Նա վիրավորել է հոկտեմբերի 10-ին հակառակորդի «Բայրաքաթարի» հարվածից: Վնասվել է թոքը, ձեռքը, ողնաշարը: Վարդանն այժմ միայն ողնաշարի խնդիր ունի:

«Ցանկացած պահի պատաստ ենք եղել պատերազմի: Մեզ շատ բաներ խանգարեց այս պատերազմում, նաև օգնեց: Մի քիչ ավելի շատ քաղաքական թեմաներ են, չեմ ուզում ծավալվել: …
Տարբեր ելքերի միշտ էլ սպասում ես՝ և լավ, և վատ»,- նշում է Վարդան Վարդանյանը:

Սպային իր զինվորներն են կրակի դաշտից հանել ու շատ վատ պայմաններում։

«Կողքերս տրաքում էին արկեր, շուրջբոլորը պայթյուններ էին: Զինվորներս են հանել ու հասցրել  հոսպիտալ»,- նշում է Վարդանն ու ավելացնում, որ ծանր վիճակում եղած ժամանակ իրեն հոգեբանական առումով շատ են օգնել հատկապես իր ծառայակից ընկերների հետ զրույցները:



Ժամկետային զինծառայող Սեյրան Սողոյանն էլ վարում է ինստագրամյան էջը, որտեղ ներկայացված են տղաների պատրաստած կոմպոզիցիաները: 

«Արձագանքը շատ լավ է, բավականին ակտիվ առաջ ենք գնում: Հիմնական ցանկացողներն արտերկրից են, ինչը մեզ ավելի է ոգևորում: Ցուցահանդես-վաճառից հետո աշխատելու ենք նաև այդ ուղղությամբ՝ ուղարկելով արտերկիր, առաքելով մարզեր»,- մեզ հետ զրույցում ոգևորությամբ ասում է Սեյրանը:

Նա վիրավորել է հոկետմբերի 5-ին Ջաբրայիլում թշնամու դիպուկահարի գնդակից:

«Մասնագիտությամբ տանկիստ եմ, տանկից հերթական անգամ կրակելու ժամանակ դիպուկահարը հարվածեց: Դժվար էր ինձ այնտեղից տեղափոխելը, բայց ի շնորհիվ ծառայակից ընկերների՝ կյանքս հնարավոր եղավ փրկել»,- նշում է Սեյրանը:



Այնուհետև զրուցեցինք նախագծի հեղինակ և խմբի անդամ Հելեն Առաքելյանի հետ։

Նա պատմում է, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էի՝ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար և ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այս աշխատանքը, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաև գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը: Իրենց շատ ուրախացնում է ստեղծագործական աշխատանքը, գեղեցիկը: Ես չսխալվեցի:

Սկզբում շատերն էին տարակուսանքով նայում՝ թիթեռ, զինվոր… Բայց երբ հանդիպեցինք, զրուցեցինք, հասկացա, որ պետք է անենք: 

Թիթեռների հետ աշխատանքի ընթացքում հասկացա, թե որն է այս տղաների ուղերձը ժողովրդին. ինչպես այնտեղ էին առաջին դիրքում կռվում, պաշտպանում հայրենիքը, հայրենասիրության վառ օրինակներ էին, այսպես էլ հիմա: Այս աշխատանքներն իրենք անում են ոչ միան ի բարօրություն իրենց, որ զբամունք լինի, ավելի լավ զգան, այլ ուզում են ողջ հասույթը փոխացնել այս կենտրոնին: Թվում է, թե իրենք ունեն օգնության կարիք, բայց իրենք ուզում են օգնել իրենց ընկերներին, որոնք բուժում են ստանում այստեղ»:

Նրա խոսքով, տղաներին հեշտ չի տրվում այս գործերը, շատ մանրակրկիտ աշխատանք է. «Ինչքան պետք է ունենաս հոգու արիություն, բարիություն, որպեսզի այսօր այսպես տքնաջան աշխատեն, շատ դեպքերում անտեսում են իրենց ցավը, որպեսզի գումար աշխատեն և  հատկացնեն կենտրոնին, որպեսզի իրենց եղբայր զինվորները նույնպես կարողանան կենտրոնում օգնություն ստանալ»:



Մասնագիտությամբ ուսուցչուհի Հելենը Հայաստան է եկել երկու ամիս առաջ Լոս Անջելեսից՝ տղաներին ինչ-որ բանով աջակցելու նպատակով։ 

Նա նշում է, որ կոմպոզիցիաներում օգտագործվող թիթեռները բուծվում են բուծարաններում, հիմնականում պատվիրում է Ֆլորիդայից, Կանադայից, կան թիթեռներ, որոնք 1982 թվականից սառեցված, չորացված էին, մնացել էին պահեստներում:

Հելենը  տղաներին սովորեցնում է ամեն ինչ։ Նրանք խնձորենու, տանձենու, կեռասենու, յասամանի ճյուղերը հղկում են, լաքապատում, չորացնում, որից հետո դիզայներները որոշում են, թե ինչպես պետք է ստեղծվի կոմպոզիցիան: Թիթեռներին որևէ գույն չեն տալիս, մշակում են միայն մարմինները, որպեսզի չփտեն:

«Տղաները սիրով են անում այս աշխատանքը: Ուժեղ, քաջ տղաներին հանգստացնում է այսքան նուրբ թիթեռների հետ աշխատանքը:

Վիրավոր զինվորներն այստեղ՝ Վերականգնողական կենտրոնում, ստանում են երկրորդ կյանք ու կյանք են տալիս թիթեռներին: Երբեմն թիթեռները վնասվում են, տղաները չեն ուզում գցել, ասում են՝ մեզ նման վիրավոր են, պետք է օգտագործենք, փորձենք բուժել իրենց: Այս տղաները վերարժևորում են ամեն ինչ»,- ասում է Հելեն Առաքելյանը:

Հեղինակ՝ Տաթև Մանուկյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեր բանակի կազնաքանդման սկիզբը տրված է... Քաղաքագետ
«Նիկոլ Անհողը կատարում է Բաքվի հերթական հրահանգը, որ Հայաստանը բանակ պետք է չունենա... Նիկոլը այդ ամենը ժողջանին մատուցում է «խաղաղության օրակարգին» բանակի հանապատասխանեցման քողի տակ...»
Աղբյուր` Panorama.am
14:05
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ. Փաշինյան
«Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, այն անթույլատրելի է, դա...
Աղբյուր` Panorama.am
13:17
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձին են ապրում
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության  խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch...
Աղբյուր` Panorama.am
13:04
Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին. Անահիտ Ավանեսյանի արձագանքը ՔՊ-ի նիստում իրեն քննադատելու մասին հրապարակմանը
«Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին, ինչը ցույց է տալիս, որ ամբողջ հոդվածը հորինվածք է»,-Կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:59
​Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նոր զարգացում Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկած Սոնա Մնացականյանի գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
12:43
Կառավարությունը որոշեց մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիներին զորակոչել, նրանց մի մասին էլ այդ ընթացքում բուժել
«Կառավարության որոշումով նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք...
Աղբյուր` Panorama.am
12:36
Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու. Սերգեյ Շահվերդյան
«Մենք ամբողջական պատկերացում չունենք այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Մեր միակ տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
12:29
Կիևի պրոպագանդիստը հազարավոր հայ զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու մասին լուրեր է տարածում
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, որը հայտնի է պետական պրոպագանդիստ լինելով, հայտարարել է (55:10),  որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում...
Աղբյուր` Panorama.am
12:01
Կառավարությունը հերթական 2.9 մլրդ դրամը հատկացրեց Համայնքների սուբվենցիոն ծրագրերին
«Ներկայացնում եմ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղված 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորլու որոշումը»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շնորհավորեց Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել  և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի...
Աղբյուր` Panorama.am
11:23
Բյուջեն դատա՞րկ է. Դպրոցներից պահանջել են ուսուցիչների պարգևավճարների գումարները փոխանցել բյուջե
Այս տարի ուսուցիչներին, դպրոցի այլ աշխատակիցներին տարեվերջյան պարգևավճարներ չեն տրամադրվի։ Այս մասին  Panorama.am-ին պատմեցին ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն»,- նման կարծիք ունի ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Գիտելիքահեն տնտեսությամբ մեր երկիրը կհզորացնենք, որն ազգային անվտանգության հենասյունն է. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}