«Վերադարձրեք գերիներին»․ քաղաքացիները ձեռնաշղթաներով ակցիա են անում ԱԺ-ի մոտ
Քաղաքացիները ձեռնաշղթաներով ակցիա են անում Ազգային ժողովի մոտ։ Նրանք այս ձևով ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրի վրա։ Նրանք պահանջում են ՀՀ բոլոր պատկան մարմիններից անհապաղ լուծել ռազմագերիների վերադարձի հարցը։
Նախքան իրենց ձեռքերին ձեռնաշղթաներ ամրացնելը քաղաքացիները Աժ դարպասներին փակցրին պաստառներ, որոնց վրա նշված էր իրենց պահանջը.
«Կա՛մ վերադարձրեք ռազմագերիներին, կա՛մ դադարեցրեք բանակցությունները»։
Հիշեցնենք, որ Արդբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքում հայ գերիներ այլևս չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան