Տեխնիկական խնդիրների պատճառով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավի թռիչքը դարձել է անհնարին․ Քաղավիացիա
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Իրանում հայտնված օդանավի մասին։
Հայտարարությունում, մասնավորապես նշված է.
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:
«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի հայտարարությունը Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ
- Boeing 777 օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ
- «Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը Հայաստանում է