ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:46 16/03/2021 Հայաստան

«168 Ժամ». Նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար

«168 Ժամ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները, թե՞ ոչ։ Արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի դրանք, այդ պատճառով անընդունելի է ընտրությունների անցկացումը նրա իշխանության պայմաններում, իշխանության կողմնակիցները հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, քանի որ մեկ անգամ արդեն՝ 2018 թվականին, անցկացրել է առանց կեղծիքի ընտրություններ։

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները չկեղծելու միակ փաստարկն է, որը, սակայն, թույլ է ու հեղհեղուկ է այնքան, որքան նրա վարկանիշն ու հեղինակությունը։ 2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով։

Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։

Ահա անցած երեք տարիները ցույց են տալիս, որ կեղծիքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն ընդունելի է եղել ու է, այլ այն նրա իշխանության ամենաառաջնային միջոցներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամենայնը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ։ Իսկ 44-օրյա պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղծիքի գագաթնակետը։

Հետևաբար՝ ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի կողմից՝ ընտրությունները կեղծելու հզոր մոտիվացիա, մյուս կողմից՝ չունի քաղաքական ու բարոյական որևէ արգելք՝ այս կամ այն քայլին չդիմելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմի ընտրություն կեղծելու ապօրինությանը, քանի որ իր կյանքի մեծ մասը պայքարել է դրա դեմ։ Բայց դա խիստ թյուր տպավորություն է։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է այս կամ այն անօրինականության դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ այդպես մտածել է, կամ, որ այդպես ավելի ազնիվ է, այլ, որովհետև ցանկացել է, որ ինքը լինի ապօրինություն գործողի դերում։

Վկան՝ նրա իշխանության թույլ տված տասնյակ կոռուպցիոն գործարքները, միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բազմաթիվ այլ անօրինականություններ, որոնց դեմ ժամանակին այդքան ինքնամոռաց պայքարել է Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար, կեղծելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, որովհետև նա տեսել ու զգացել է, թե ինչ բարերար ազդեցություն է ունենում կեղծիքն անձամբ իր ու իր ընտանիքի համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}