Քաղաքական 10:27 16/03/2021 Տարածաշրջան

Human Rights Watch․ Ադրբեջանի զինվորակաների կողմից բռնության մի շարք դեպքեր ռազմական հանցագործություններ են

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂ-ում քաղաքացիական ազգաբնակչության դեմ կիրառած բռնության մի շարք դեպքերի:

Կազմակերպությունը փաստագրել է բռնության կիրառման մի քանի դեպքեր, երբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ են դարձել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք: Երկու անձինք մահացել են ադրբեջանական գերության մեջ, նշում է Human Rights Watch-ը: Հիմնվելով ապացույցների վրա՝ կառույցը շեշտում է, որ նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է մահապատժի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Չկա որևէ ապացույց, որ նրանք անվտանգության որևէ սպառնալիք են ներկայացրել, ընդգծում է Human Rights Watch-ի հրապարակումը՝ նշելով, որ գերևարված մարդիկ եղել են անզեն և չեն մասնակցել ռազմական գործողություններին: Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում մանրամասներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ քաղաքացիական անձանց մահվան երկու դեպքի մասին:

Առաջին դեպքը կապված է 79 ամյա Էդուարդ Շահգելդյանի հետ, ով բնակվում էր իր կնոջ՝ 72-ամյա Արեգա Շահգելդյանի հետ ԼՂ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Հոկտեմբերի 28-ին գյուղ ներթափանցած ադրբեջանական զինվորականները գերևարել են տարեց ընտանիքին և տեղափոխել Բաքու: Արեգան վեց շաբաթ անց վերադարձվել է, սակայն նրա ամուսինը մահացել է բանտում ՝ անհասկանալի հանգամանքներում:

«Նրանց զինվորները, մեծ ինքնաձիգերով զինված, ներխուժեցին տուն: Զենքերը ուղղելով մեզ վրա՝ գոռացին և սպառնացին։Ես սկսեցի լաց լինել՝ խնդրելով, որ մեզ չվնասեն, բայց նրանք, ամուսնուս ձեռքերը ոլորելով մեջքի հետևում, նրան դուրս բերեցին տնից: Հետո նրանք հարձակվեցին ինձ վրա: Ես բացականչեցի, փորձեցի դիմադրել, ասում էի նրանց, որ ոչ մի տեղ չեմ գնա, բայց նրանք բղավում էին ու հրում ինձ, իսկ այնուհետև ստիպողաբար դուրս բերեցին տնից: Ես նրանց աղաչում էի գոնե թույլ տան տաք հագուստ վերցնել, բայց նրանք մերժեցին», - պատմում է Արեգան:

Հետագայում նրանց տեղափոխել են Բաքու ու պահել տեղի բանտում: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, պատերազմից հետո դեկտեմբերի սկզբին տարեց ընտանիքի հարազաըտները զանգ են ստացել Բաքվից այն մասին, որ Էդուարդը մահացել է: Նրա մարմինը այնուհետև փոխանցվել է հայկական կողմին: Հարազատները տեղեկացրել են իրավապաշտպան կազմակերպությանը, որ Էդուարդը ունեցել է աստմա տեսակի հիվանդություն և բանտում եղած ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդունել իր դեղամիջոցը: Հայաստանում նրա մահվան վկայականի մեջ արձանագրված է գլխուղեղի վնասվածք, ուղեղի այտուց և ուղեղի կենսագործունեության խանգարում:

Մեկ այլ դեպք կապված է տարեց Սաշա Կարախանյանի ու նրա 44 - ամյա որդու՝ Արսենի հետ, ով արդեն մի քանի տարի է բնակվում էր Մոսկվայում ու մնացել էր Հադրութում՝ իր հորը միայնակ չթողնելու համար: Վերջիններս գերևարվել են ադրբեջանական ուժերի կողմից Հադրութի գրավումից հետո: Հետագայում 71-ամյա Սաշան բազմաթիվ վնասվածքներով վերադարձվել է 44 այլ գերևարվածների հետ միասին: Նա պատմել է բոլոր այն նվաստացումների ու բռնությունների մասին, որոնց ենթարկվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից: Նրա որդին` Արսենը մնացել է գերության մեջ: Հարազատները սոցցանցերում հայտնաբերել են մի քանի տեսահոլովակներ, ուր ադրբեջանցի զինծառայողները նսեմացուցիչ գործողություններ են իրականացնում Արսենի նկատմամբ: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Ժնևյան չորրորդ կոնվենցիայի համաձայն նախատեսվում է պաշտպանություն քաղաքացիական անձանց համար միջազգային զինված ընդհարման ընթացքում, ինչպիսին էր Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ վերջին պատերազմը: Յուրաքանչյուր քաղաքացիական անձ «պաշտպանված» է: Կոնվենցիան սահմանում է, որ «ռազմական գործողություններին որևէ ակտիվ մասնակցություն չունեցող անձանց նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել մարդկային վերաբերմունք` անկախ ռասայի, գույնի, դավանանքի կամ հավատքի, սեռի, ծննդյան վայրի կամ սոցիալական կարգավիճակի: Պաշտպանված անձի անօրինական գերևարումը Ժնևյան կոնվենցիայի լուրջ խախտում է և պատերազմական հանցագործություն, նշված է զեկույցում:
Բացի այդ, որպես Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, Ադրբեջանը պարտավոր է զերծ մնալ բռնի կալանավորումից, ինչպես նաև խոշտանգումներից և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքից:

Պաշտպանված անձանց դիտավորյալ սպանությունն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հաստատվել է վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն ևս ռազմական հանցագործություններ են, ասված է զեկույցում: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այս քաղաքացիական անձանց ապօրինի պահման, նրանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և կալանավորված անձի հնարավոր դատական մահապատժի հետ կապված հավաստի մեղադրանքները` բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, նշվում է զեկույցում: Կազմակերպության կարծիքով, Բաքուն նաև պետք է անհապաղ վերադարձնի բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր շարունակում են մնալ գերության մեջ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}