ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Ես լուրջ մտահոգություններ ունեմ Թուրքիայի գործողությունների հետ կապված
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին հայտարարել է, որ ինքը «լուրջ մտահոգություններ» ունի անդամ երկիր Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, բայց ավելացրել, որ դաշինքը կարևոր հարթակ է՝ Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար: Այս մասին գրում է Ahval News-ը։
«Ես իմ լուրջ մտահոգություններն եմ հայտնել, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ և որոշ խնդիրներ` սկսած Միջերկրական ծովի արևելյան մասից, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության S-400 համակարգը գնելու Թուրքիայի որոշումից, կամ Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների հետ կապված», - ասել է Ստոլտենբերգը Եվրախորհրդարանի պատգամավորներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, սակայն, ավելացրել է, որ ինքը հավատում է, որ դաշինքը կարող է «գոնե կարևոր հիմք ապահովել այդ խնդիրները քննարկելու, այդ խնդիրները բարձրաձայնելու և տարբեր հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ ունենալու համար»:
Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից ի վեր՝ այն վերջին մի քանի տարիների ընթացքում զայրացրել է դաշինքի անդամներին` կատարելով մի շարք քայլեր:
Երկիրը առաջ է մղել ռուսական S-400 հրթիռների գործարքը, չնայած բազմիցս նախազգուշացումներին, որ հրթիռները վտանգում են խախտել ՆԱՏՕ-ի գործառնական անվտանգությունը, եթե դրանք օգտագործվեն արևմտյան դաշինքի սեփական սարքավորումների հետ միասին: Այն ավելի առաջ գնաց՝ հոկտեմբերին փորձարկման մեկնարկ կատարելով:
Այն մեղադրվում է նաև Արևելյան Միջերկրականում ածխաջրածինների հասանելիության համար Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտության մեջ մտնելու համար։ Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Սիրիայի հակամարտություններում Անկարայի ներգրավվածությունը գրգռել է նաև դաշինքի այլ անդամների զայրույթը:
Անցյալ շաբաթ Ստոլտենբերգը ասաց, որ Թուրքիան չափազանց կարևոր դաշնակից է ՝ հաշվի առնելով երկրի ռազմավարական աշխարհագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան