Սուրեն Սարգսյան. ԱԳՆ-ն պետք է «աշխատացնի» նաև վարչապետին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Մեր ԱԳՆ-ի մասին
Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։
1. Մեր ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության կուրատորը պետք է լինի։ Ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության։ Նրա ընդհանուր կուրացիայի տակ պետք է լինեն նաև պառլամետական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը և այլն։ Սա պարտադիր նախապայման է:
2. Առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տեքստի, որևէ պատգամավոր չպետք է որևէ ելույթ ունենա միջագային հարթակներում, որևէ վարչության պետք չպետք է Բրյուսելում կամ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հարց քննարկի՝ առանց ԱԳՆ ընդհանուր ուղենիշների։
3. ԱԳՆ-ն պետք է «աշխատացնի» նաև վարչապետին։ Մշտապես պետք է ասի՝ այս մարդու հետ խոսի, նրա հետ մի խոսի, սա ասա, սա՝ մի ասա։ Ամեն վարչապետ չէ, որ կարող է արտաքին քաղաքականությունից գլուխ հանել և դա փաստ է։ Դրա համար էլ պետք է նրան մշտապես ուղղորդել, նրա արտաքին քաղաքական աշխատանքը համակարգել։
4. ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Հեղինակություն, ցանկալի է ոչ կադրային դիվանագետ՝ քաղաքական ծանրքաշային:
5. ԱԳՆ-ն յուրաքանչյուր գերատեսչությունում պետք է ներկայացուցիչ ունենա՝ համակարգելու արտաքին կապերի բլոկը:
6. Դեսպաններ պետք է նշանակվեն լավագույնները՝ անկախ դիվանագետ լինելու հանգամանքից:
7. Դիվանագետների հետ՝ մինչ գործուղման մեկնելը, պարտադիր պետք է աշխատեն ընդունող երկրի վերաբերյալ մասնագետներն ու ԱԱԾ-ն:
8. Ոչ ոք այդքան ընդհանրություն չունի, որքան ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն: Նրանց ինտեգրված համագործակցությունը այլընտրանք չունի:
Այս ցուցակն իրականում մեծ և շարունակական է»։
Մեր ԱԳՆ-ի մասին Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։ 1....
Опубликовано Suren Sargsyan Понедельник, 15 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ես սա անվանում եմ դասական «leveling down». Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Մեզ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ
- Սուրեն Սարգսյան. Եթե Հայաստանի իշխանությունները չխանգարեն, Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա
- Զիջելու դեռ շատ բան կա, և դրա համար էլ շանտաժով պահում են ռազմագերիների հարցը. Սուրեն Սարսգյան
- Սուրեն Սարգսյան. Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված
- Սուրեն Սարգսյան. Չի բացառվում ԱՄՆ կողմից սանկցիաներ Հայաստանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան