«Զուգարանի թուղթ ենք բերել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ մաքրեն իրենց զուգարանոտ բերանները»
Քաղաքացիներն ակցիա են իրականացնում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։
Նրանք նշում են, որ ՊՈԱԿ-ը կոչված է ծառայելու ՀՀ-ին և սպասարկելու ՀՀ շահերը արտաքին տեղեկատվական պատերազմում, սակայն այն չի իրականացնում իր գործառույթները, և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այն ծառայում է իշխանությունների անձնական հարցերի լուծմանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։
«Սա այն ՊՈԱԿ-ն է, որտեղից հայհոյում են զոհված զինծառայողների ծնողներին, պատերազմի մասնակիցներին, Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։ Մեր հայրենակիցներից շատերը չգիտեն այս ՊՈԱԿ-ի մասին։ Հիմա մենք եկել, զուգարանի թուղթ ենք բերել, որ նվիրենք ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ մարքրեն իրենց զուգարանոտ բերանները, որոնցով մարդկանց հայհոյում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նաև բանջարեղեն էին բերել ՊՈԱԿ-ի շենք. «Սա էլ իրենց մարդկային հատկանիշների արտացոլանքն է, իրենք մեր հասարակության միջի բանջարեղենն են, մոլախոտը»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՈԱԿ-ի աշխատակիցը նոր մանրամասներ է հրապարակել Իոաննիսյանի քարոզչության մասին
- ՊՈԱԿ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
- «Ժողովուրդ». Արդյոք ունե՞ք ԱԱԾ, որը պետք է նաև լրտեսներին բացահայտի, թե՞ գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է
- Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ