Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդի առանձնազրույցը
Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի առանձնազրույցը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ Անն Լինդեն այսօր առավոտյան արդեն հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Ուրախ եմ հանդիպել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին Երևանում: Կարևոր ներդրում և արդյունավետ քննարկում ունեցանք ներկա իրավիճակի և ապագայի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակությունը, ներառյալ կանանց կազմակերպությունները, կարևոր դեր ունեն խաղաղության կառուցման գործընթացներում»,-թվիթերում գրել է Անն Լինդը։
Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի առանձնազրույցը։ The...
Posted by Anna A. Naghdalyan on Monday, March 15, 2021
Հարակից հրապարակումներ`
- Անն Լինդեն Երևանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը
- Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան