Ղրիմում ձերբակալված Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի մոտ ռումբ են հայտնաբերել
Ղրիմում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որն աշխատում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը:
Նշվում է, որ տղամարդը հետախուզական և դիվերսիոն գործողություններ է իրականացրել՝ ի շահ ուկրաինական հատուկ ծառայությունների: Նա լուսանկարել և նկարահանել է տարածքներ, կենսագործունեության հաստատություններ և Ղրիմի թերակղզու բնակավայրերում մարդկանց կուտակումների վայրեր:
Խուզարկության ընթացքում ձերբակալվածի մեքենայում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարքի արտաքին նշաններով իր:
Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն է հավաքել Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության 5-րդ վարչության 8-րդ բաժնի ներկայիս պահեստազորի սպայի ցուցումով, իսկ ինքնաշեն պայթուցիկ սարքը պահել է մեքենայում իր անվտանգությունն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան