ՄԻՊ-ին գնահատել են «շատ լավ». IRI
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։
Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։
Հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո:
Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%:
ՄԻՊ ֆեյսբուքյան էջում հրապարակած հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 50 տոկոսը շատ լավ է գնահատել բանակը. 30 տոկոսը՝ Հայ առաքելական եկեղեցին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ
- ՀՀ ՄԻՊ. Կառավարության նիստերին ՄԻՊ-ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին