Հայաստանում օգտատերերն ավելի քիչ են ենթարկվում կրիպտոմայներների գրոհների
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2020-ին կազմել է 2.39%՝ 2019-ի 3,51% ցուցանիշի դիմաց: Եթե 2020-ին Վրաստանում օգտատերերի համակարգիչների 1,66%-ի վրա մայներների գաղտնի տեղադրման փորձեր են գրանցվել, ապա 2019-ին՝ 2,80%-ի։ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 4,02% և 2,29%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Անցյալ տարի ընկերությունն աշխարհում հայտնաբերել է 1 523 148 եզակի օգտվողների համակարգիչներում թաքնված կրիպտոմայներների տեղադրման փորձեր: Գրոհների ընդհանուր ծավալում մայներների մասնաբաժինը կազմել է 2,49%, իսկ Risktool տիպի բոլոր ծրագրերի շարքում' 13,82%: 2019-ին մայներների տեղադրման փորձեր են արձանագրվել 2 259 038 օգտատերերի համակարգիչներում։
Ընդհանուր առմամբ, մայներների գրոհների բաժինը հարձակումների ընդհանուր թվում կազմել է 3,64%, և Risktool տիպի բոլոր ծրագրերի շարքում' 6,94%։
Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։
Առանց օգտատիրոջ գիտության կրիպտոմայներների տեղադրումը կանխելու համար հարկ է հետևել սարքի, համացանցի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և մեսենջերների օգտագործման անվտանգության կանոններին, ինչպես նաև սարքում մշտապես օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագիր։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
- «Կասպերսկի». Lazarus կիբեռխմբավորումը գրոհում է պաշտպանական ձեռնարկություններն ամբողջ աշխարհում
- «Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
- «Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին
- «Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան