Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»:
Հաղորդվում է, որ հայտնաբերվել է բրիտանական շտամի 28 դեպք, հարավաֆրիկյան շտամի՝ 2 դեպք: Բրազիլական շտամ չի հայտնաբերվել։ Բացի այդ, փորձագետները գտել են 16 այլ մուտացիաներ:
Նշվում է, որ մարտի 10-ին Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնեց, որ այդ ժամանակ Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի ոչ մի նմուշ չկար:
«Բրիտանական», «հարավաֆրիկյան» և «բրազիլական» շտամները համարվում են ավելի վարակիչ։ Առաջինը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում 2020-ի սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին, իսկ երրորդը՝ 2021-ի հունվարին:
Գիտական համայնքում համաձայնություն չկա, թե արդյո՞ք ստեղծված պատվաստանյութերը պաշտպանում են դրանցից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան