Ջերմաստիճանը կբարձրանա 8-12 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 16-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, 17-18-ը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան