Խոստանում եմ՝ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը․ Գորիսի համայնքապետ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը առ այն, որ երկիրն այնպիսի վիճակում չէր գտնվում, որ համայնքապետները ջոկատ կազմեին և պայքարեին թշնամու դեմ և որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, գրել է․
«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատերազմի հենց առաջին օրերին, որ հատվածներում են մասնակցել մարտական գործողությունների և առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան