ԵԱՀԿ գործող նախագահ․ Կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով
Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարելով, որ վերջին շաբաթները ցույց տվեցին, թե որքան փխրուն կարող է լինել ժողովրդավարական առաջընթացը։
«Ես կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերիշխանությունը՝ համաձայն ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,-ասաց Անն Լինդեն։
Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ տպավորված էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով, սակայն «վերջին շաբաթների ընթացքում տեսանք, թե որքան փխրուն կարող է լինել այդ առաջընթացը»։
Երկկողմ մակարդակում նախարարը կարևորեց Շվեդիա-Հայաստան հարաբերությունները, ինչը վկայությունն է այն, որ Շվեդիան ռեզիդենտ դեսպան կունենա Երևանում։ Նշվեց, որ երկկողմանի բարեփոխումների օժանդակության օրակարգ է ընդունել և մտադրություն կա խորացնել համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան