Զոհվածների և նրանց հարազատների վարկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներվել են. ԿԲ նախագահ
«Իմ ունեցած վերջին տվյալների համաձայն, բանկերը բավականին մեծ թվով վարկեր վերանայել են կամ ներել են, շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը»,- ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով վարկեր ներվել են:
«Մեր գնահատականներով, այդ պրոցեսները դեռ շարունակվելու են, մոտավորապես 3 միլիարդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ աջակցություն կամ օժանդակություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանքիներին և նրանց հարազատներին»,- ասաց Մ. Գալստյանը:
Նա նաև հստակեցրեց. «Կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ում ընդունված օրինագիծը վերաբերում է այն դրվագին, որ եթե բանկերի կողմից ներվում են կամ ինչ որ կերպով ընդառաջում են մեր հայրենակիցների վարկերի մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են, այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով որ ներումներն իրականացվել են»:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը
- Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
- Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չի համարվի
- Եթե վարկերի համաներման մասին օրենք ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին. Ենգիբարյան
- Երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը. Երիցյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան