Ունենք վարկերի 11 տոկոս աճ. Մարտին Գալստյան
«Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, ունենք վարկերի ընդամենը 11 տոկոս աճ, թվային արտահայտությամբ կազմում է մոտավորապես 375 միլիարդ դրամ»,- ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, իրավաբանական անձանց վարկերն աճել են 11,3 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 9,4 տոկոսով:
«Մեր բանկային համակարգի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում իրենց կողմից հաղորդված մեսիջներից մեկն այն է, որ կառավարության կողմից իրականացված ծրագրերը 2020 թվականի ընթացքում էական են եղել վարկային պորտֆելի աճի համար»,- ասաց ԿԲ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան