ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է Թուրքիայի հետ համագործակցության սերտացման պատրաստակամության մասին
Ռուսաստանը հաստատում է բոլոր ոլորտներում Թուրքիայի հետ կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքված «Բարեկամության և եղբայրության պայմանագրի» (Մոսկվայի պայմանագիր) ստորագրման 100-ամյակի հետ:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, այս համաձայնագիրը հիմնարար փաստաթղթերից է, որը հիմք է դրել երկու պետությունների ժամանակակից հարաբերություններին:
«Մենք հաստատում ենք Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցություն հաստատելու, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն ընդլայնելու, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծեր իրականացնելու, մշակութային և հումանիտար փոխանակումները և մարդկային կապերը բարելավելու մեր պատրաստակամությունը», - ասել Է Զախարովան:
Նրա խոսքով, «վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած մոսկովյան պայմանագրի ոգուն և սկզբունքներին հավատարմությունը ծառայում է որպես երաշխիք՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա առաջադեմ զարգացման համար»:
Նշենք, որ Մոսկվայի կամ Լենին-Քեմալ պայմանագրով, որը կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին, Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։
Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը համարվում է միջազգային իրավունքի խախտում, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»]:
Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան