Ռոբերտ Քոչարյան. Դուք, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։
Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։
Դուք, պարզապես իրենց հայերնիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։
Շնորհակալ եմ ձեզ»։
Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական...
Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Понедельник, 15 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլ․ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է
- ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
- Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել
- Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան