Նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ՌԴ-ն կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով. Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը գրում է.
«Ինչ նպատակով է Փաշինյանը ՌԴ պատվիրակություն ուղարկում
2021 թվականի մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշումը: Չնայած որոշման մեջ նշված չէ պատվիրակության գործուղման նպատակը, սակայն պատվիրակության կազմից և ընտրված ժամանակահատվածից (2021 թվականի մարտի 16-18-ը) պարզ է դառնում, որը գործող իշխանությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են տանում: Պատվիրակության մեջ ընդգրկված են վերջին տարիներին ձախողած գազային բանակցությունների ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում օրոք սահմանի վրա գազի գինը բարձրացավ 10%-ով, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնեմ, որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով: Այս ժամանակաշրջանում Մոլդովան և Բելառուսը գազը ստանում են 120-127 ԱՄՆ դոլար կամ մոտ 30% ավելի էժան Հայաստանից:
Մի կողմ թողնելով գործող իշխանությունների նախընտրական խոստումները բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերաբերյալ` պետք է արձանագրել, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից բնական գազ սակագինը ավելացավ 6 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով աճեց էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետևանքով նաև ունենք աննախադեպ բարձր գնաճ:
Գաղտնիք չէ, որ գազային բանակցությունների վրա ազդում են տնտեսական և քաղաքական բազմաթիվ գործոններ։ Այնուամենայիվ, պետք է հուսալ, որ այս անգամ մեր իշխանությունները առավել լավ են նախապատրաստվել այս բանակցություններին, ինչը թույլ կտա նվազեցնել գազի գինը սահմանի վրա։
Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստ. Գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն
- Գազի գնի ընդհանուր շուկան նախատեսված է ձևավորել 2025 թվականից. Քոչարյան
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ գազի գնի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում
- Ս. Գրիգորյան. Կառավարությունը ձախողել է գազի գնի վերանայման բանակցությունները
- Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ.Նիկոլ Փաշինյան
- Ի՞նչ փուլում են գազի գնի բանակցությունները
- ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով
- Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
- Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
- Աշոտ Խաչատրյան. Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին