Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները․ իրավաբան
ՀՀ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման:
Հաշվի առնելով սա, վաղը (մարտի 17) ժամը 14:30-ին Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն: Բոլոր լրատվամիջոցներին նույն ժամին հրավիրում եմ Վարչական դատարանի մուտքի մոտ (Գ. Նժդեհի 23), որտեղ կտամ կատարված ապօրինությունների մասին հրապարակային պարզաբանումներ:
Հ.Գ. Այս հայտարարությունն արվում է որպես գեներալ Խաչատրյանի այս գործով շահերի ներկայացուցիչ»:
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
- Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
- Վարուժան Ավետիքյան. Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան