Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողքին
Ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և Ինեկոբանկի համատեղ նախաձեռնության արդյունքները:
Հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ հայտարարված ակցիայի շրջանակում՝ Բանկի կողմից թողարկված Visa տեսակի քարտերի համար հաճախորդների կողմից վճարված առաջին տարվա սպասարկման գումարը, որը կազմում է 5.256.000 ՀՀ դրամ, փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Ակցիան իրականացվել է Բանկի և Հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, որով 2020թ. դեկտեմբերին Բանկի և աշխատակիցների կողմից Հիմնադրամին արդեն փոխանցվել է 10,5 մլն ՀՀ դրամ:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
«Կարևորում ենք Ինեկոբանկի քայլը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին