Ավետիքյան. Իրավական միջոցներ ենք ձեռնարկում՝ կանխելու Տիրան Խաչատրյանի նկատմամբ լրացուցիչ ապօրինությունները
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության ու օրենքների խախտումներով։ Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ իրենց վստահորիդի ու փաստաբանների կարծիքն ու համոզմունքը ներկայացրեց Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով շահերի պաշտպան Վարուժան Ավետիքյանը։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հրամանագիրը։ Մարտի 10-ին դատարանը վարույթ է ընդունել գործը։
«Հաշվի առնելով, որ վարչական դատավարության մասին ՀՀ օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, եթե վիճարկվող հարցը դատարանը վարույթ է ընդունում, իսկ մենք վիճարկում ենք այդ հրամանագիրը, ապա օրենքի ուժով դա կասեցվում է։ Դա նշանակում է, որ այդ ակտի կատարումն ապահովող որևէ այլ ակտ չի կարող ընդունվել»,-մանրամասնեց Վարուժան Ավետիքյանը։
Նա հայտնեց, երեկ իմացել են, որ պաշտպանության նախարարն ընդունել է երկու հրաման, որից մեկը փետրվարի 26-ին։ Սրա հետ կապված Ավետիքյանը նշում է, նախարարը չէր կարող իմանալ, որ Տիրան Խաչատրյանը կդիմի դատարան, դրա մասով որևէ խնդիր չկա։
«Ես մեջբերում եմ, փետրվարի 26-ին ընդունված հրամանում գրված է, որ նա հայտարարում է նախագահի հրամանագիրը։ Այդպես է գրված, չգիտեմ՝ ինչ է նշանակում։ Այնուհետև հրամայում է գեներալ-լեյտենանտ Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ։ Մարտի 10-ին մեր հայցն ընդունվում է վարույթ, նախագահի հրամանագիրը կասեցվում է, և ի զարմանս մեզ, մարտի 15-ին պաշտպանության նախարարն ընդունում է մի հրաման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից, ուժը կորցրած է ճանաչում այն հրամանը, որով նրան ուղարկել է արձակուրդ, պարոն Խաչատրյանը գտնվում էր արձակուրդում։ Նույն հրամանով հանձնարարում է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին անձնակազմի ցուցակներից դուրս հանել պարոն Խաչատրյանին»,-մանրամասնեց Ավետիքյանը։
Նրա խոսքով, դա չափազանց զարմացրել է իրենց, քանի որ նման հրաման ընդունվել է մի պարագայում, երբ ՊՆ պաշտոնյաները շատ լավ գիտեին, որ ակտը կասեցված է։
«Քիչ առաջ մենք դատարան ներկայացրեցինք միջնորդություններ, որպեսզի փորձենք անօրինական ակտերի դեմն առնենք դատական կարգով։ Մենք փորձեցինք այսօր իրավական միջոցներ ձեռ առնել՝ կանխելու այս լրացուցիչ ապօրինությունները»,-ասաց նա։
Իրավաբանն ընդգծում է, որ հրամանն ընդունելիս Տիրան Խաչատրյանը գտնվել է արձակուրդում, հետևաբար նրա նկատմամաբ որևէ իրավական գործողություն կատարել չի կարելի, դա նաև Աշխատանքային օրենսգրքի պահանջն է։
Հիշեցնենք, որ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել էր այն բանից հետո, երբ ծիծաղել էր Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերը 10 տոկոսով պայթելու վերաբերյալ հայտարարության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները․ իրավաբան
- Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
- Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Մալյան. Երկար ծիծաղող պաշտոնյայի հեռացումը նշանակում է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այլակարծություն այդ թեմայով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին