Նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է.
«Երեկ ստացել եմ տարբեր երկրներում բնակվող հայերից բազմաթիվ զանգեր։ Հարցը մեկն էր` ինչպես հետ ստանանք մեր կողմից նվիրաբերած գումարը հիմնադրամից։ Բոլորին տվել եմ հետևյալ պատասխանը. գումարը հետ ստանալ պետք չէ, հիմնադրամը դատի տալ պետք չէ։ Պետք է պահանջել որպեսզի կառավարությունը վերադարձնի Հիմնադրամի կողմից տրամադրված գումարը։ Ի վերջո, գումարը Հիմնադրամում չէ, որ անհայտացել է, այլ կառավարությունում։
Իսկ Նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին։
Մի քանի օր անց կրկին կբացեմ այս, իբրև թե ծախսված, գումարի հետ կապված որոշ փակագծեր։
Ինչպես արդեն նշել եմ` մինչև վերջին կոպեկ հետ եք տալու։
Հ.Գ. Մի թերագնահատեք իմ կապերը սփյուռքում և ՀՀ կառավարությունում, ես տեղեկացված եմ ամեն ինչից։ Նույնիսկ ավելի շատ, քան Հիմնադրամի ղեկավարությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան