Դատավորի մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց՝ «Գագիկ Սողոմոնյանի» IP հասցեն կարող են օգտագործել բոլորը. Փաստաբան
«Արամ Սարգսյանի առնչությունը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործի հետ միայն այն է, որ նա օգտագործել է նույն IP հասցեն, որն օգտագործվել է «Գագիկ Սողոմոնյանի» էջ մուտք գործած անհայտ անձի կողմից հոկտեմբերի 10-15-ն ընկած ժամանակաշրջանում»,- ասուլիսում ասաց Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալն այդ IP հասցեն օգտագործել է փետրվարի 15-ին՝ «Յութուբ» կայքից օգտվելու և «Ամազոն» կայքից գնում կատարելու համար:
Փաստաբանի խոսքով, դատական նիստի ժամանակ կարողացել է ապացուցել այն հանգամանքը, որ բացի իր պաշտպանյալից, յուրաքանչյուր անձ, ով կարող է իր համակարգչով կամ հեռախոսով ներբեռնել Proton VPN համակարգչային ծրագիր, ամսական վճարել 5 եվրո գումար, կարող է նույն IP հասցեն ունենալ։
«Դատավորի և դատական նիստի մասնակիցների մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց առ այն, որ այս IP հասցեն կարող են օգտագործել բոլորը», - ասաց Բենիկ Գալստյանը։
Անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից «Գագիկ Սողոմոնյանի» գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալուն՝ պաշտպանն ասաց. «Վահագն Վարագյանն ականատես է եղել Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հեռախոսազրույցին, որի ընթացքում նա բառացի ասել է՝ ի՞նչ է նշանակում, որ անձը 3 անչափահաս երեխա ունի, դա նշանակում է, որ եթե անձը 3 անչափահաս երեխա ունի, կարող է ԱԱԾ տնօրենին հանգիստ հայհոյե՞լ ու մնա՞լ ազատության մեջ: Խոսակցության բուն բովանդակությունն այն մասին էր, որ զրուցակիցը պարոն Մկրչտյանին համոզել է, որ անձին չկալանավորի, իսկ պարոն Մկրտչյանը համոզել է հակառակը։ Ոնց հասկացանք՝ կարողացել է համոզել, որովհետև առաջին ատյանի դատարանը եկավ խորհրդակցական սենյակից և կալանավորման միջնորդությունը բավարարեց։ Կոնկրետ դատարանի նախագահի կողմից եղել է կոնկրետ ազդեցություն անձի վրա:
Այդ հրապարակումն ինչպես ինձ էր հասանելի, այնպես էլ դատախազությանը, ՀՔԾ-ին: Սպասել եմ 2 օր, որևէ գործողություն չեղավ: Հանդիպեցի Վարագյանի հետ, այնուհետև հանցագործության մասին հաղորդում ներկայացրի։ Խնդրեցի նախաձեռնել համապատասխան վարույթ, պարզեն իրականությունը։ Դրանից հետո նոր Վարագյանին կանչեցին բացատրություն տալու, վերջինս նշել էր կոնկրետ անձանց անուններ, որոնք ներկա են եղել այնտեղ։ Վարագյանը նշել է, որ խոսակցությանն ականատես են եղել այլ մարդիկ, խոսակցությունն էլ տևել է առնվազմ 1 ժամ։
Երեկ ստացա քննիչի որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Բացատրություն են վերցրել 2 դատավորներից: Արթուր Մկրչտյանը չի բացառում, որ նշված օրը գտնվել է սրճարանում, չի բացառում նաև, որ նշված օրը, նշված ժամին հեռախոսազրույց է ունեցել դատավոր Վահագն Մելիքյանի հետ, բայց Արամ Սարգսյանի հարցը չենք քննարկել, քննարկել են կազմակերպչական հարցեր։ Այդ նույնը նշում է նաև դատավոր Վահագն Մելիքյանը։ Ի՞նչ կազմակերպչական հարց, թուղթն էր վերջացե՞լ։
Քննիչը գալիս է մի եզրահանգման, որ եթե դատավորներն ասում են, որ այդ հարցով իրար հետ չեն խոսել, ուրեմն իրար հետ չեն խոսել, քրեական գործի հարուցումը մերժենք։ Աբսուրդ»։
Նրա խոսքով, յուրաքանչյուր նորմալ ժողովրդավարական, կիսաժողովրդավարական պետությունում նման սկանդալի դեպքում, այն էլ այսպիսի գործով, երկու դատավոր՝ դատարանի նախագահն ու դատավորը, ովքեր հեռախոսազրույց են ունեցել, պետք է հրաժարական տան, գնան թոշակի:
«Պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն անձինք, ովքեր այս հանցագործության դեպքը կոծկել են»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար պատասախան են տալու բոլորը՝ սկսած ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի օպերլիազորից մինչև դատավոր Արթուր Մկրտչյանը։
«Պատասխան են տալու թե բարոյական, թե ֆինանսական»,- ասաց Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
- ԱԱԾ աշխատակիցները ռիսկ չեն արել իրենց ղեկավարին զեկուցել, որ Գագիկ Սողոմոնյանի գործով սխալ մարդու են բռնել. Փաստաբան
- Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
- Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Միքայել Մինասյան. Ո՞վ է Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը, պատասխան՝ ԱԱԾ-ն
- Վարագյանի հայտարարությունն ու իրավապահ մարմինների հաղորդագրությամբ հանդես չգալը՝ Մելոյանի դիտակետում
- «Գագիկ Սողոմոնյանը» շատ նման է Նիկոլին. Աղասի Ենոքյան
- «Ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան»
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա