Հասարակություն 13:44 17/03/2021 Հայաստան

Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Գիտությունն է այն փրկօղակը, որ կարող է  ճգնաժամային իրավիճակից դուրս բերել պետությանը։ Մինչդեռ Հայաստանում գիտական ներուժը պակասում է ահռելի ծավալով ու մեծ արագությամբ։

Հենց նման համոզմունքով ու ահազանգով են տասնյակ ասոցիացիաներ՝ ավելի քան 700 ընկերություններով ստեղծել «Գիտուժ» նախաձեռնությունը, որի պահանջն է շարունակաբար ավելացնել պետության կողմից գիտությանը տրամադրվող հատկացումների ծավալը։

Պահանջագիրը հրապարակվել է  Change.org կայքում, որի ներքո ստորագրել է մոտ 5600 մարդ։



«Գիտությունը մյուս բոլոր ոլորտների համար հանդիսանում է սնուցող աղբյուր»,- Panorama.am-ի հետ զրույցում նշում է «Vmware» ընկերության ինժեներական տնօրեն, Techնոտուն ակումբի համահիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Խաչիկ Նազարյանը։

Հիմա գիտությունը հաճախ կապվում է տեխնոլոգիական զարգացումների հետ, բայց Նազարյանը հիշեցնում է, գիտությունն ամենուր է՝ քաղաքագիտություն, դիվանագիտություն, լեզվաբանություն, թուրքագիտություն...

«Հումանիտար այս գիտությունների ոլորտում բացերն ավելի մեծ բացասական ազդեցություն են ունեցել մեր երկրի վրա, քան նույնիսկ տեխնոլոգիական ոլորտի բացերը։ Հիմա հարմար է հղում անել տեխնոլոգիական ոլորտին, անվտանգությանը, այնտեղ բիզնեսի ու եկամտի հոտ կա, բայց ո՞վ կարող է չափել, թե մեր դիվանագիտական մտքի պարտությունն ի՞նչքան վնաս է հասցնում մեզ։ Արցախի պատերազմը դրա վառ օրինակներից է»,-ասում է Նազարյանը։

Նա կարևորում է կրթություն-գիտություն կապը, բայց գիտութուն-կրթություն կապը՝ ավելի շատ։ Տեխնոլոգն ընդգծում է, գիտելիք արտադրողը գիտությունն է, բարձր կարգի մասնագետ պատրաստողը գիտությունն է։

«Բոլորը մոռանում են, թե ովքեր են դասագրքերը գրում։ Այդ բոլորը գիտական արդյունք է։ Բարձրագույն կրթության լավագույն ձևը հետազոտող գիտնականի կողմից ուսուցանվելն է։ Այսինքն՝ գիտություն-կրթություն կապն առավել ուժեղ է ու կարևոր։ Հիմա բոլորն ասում են, պետք է մանկապարտեզից կարգի բերել իրավիճակը։ Ճիշտ է, բայց ո՞վ պետք է կարգի բերի, ի՞նչ գիտելիքով, ի՞նչ մոդելով։ Այդ մոդելը գիտելիքն է, այն կիրառողը մասնագետն է, դրանք ոչ մի տեղից չեն ծնվում։ Կարող ենք մտածել՝ լավ, աշխարհում լիքը գիտելիք կա, ի՞նչ պարտադիր է, որ մենք այն արտադրենք, եկեք վերցնենք ու կիրառենք։ Ճիշտ է, բայց նույնիսկ այն վերցնելու ու ադապտացնելու, տեղայնացնելու համար էլի գիտելիք ու մասնագետ է պետք»,- մանրամասնում է նա։

Գիտության ֆինանսավորման դրական արդյունքների մասին լավ պատկերացում ունեցող մասնագետներն այսօր ստիպված են իշխանություններին բացատարել երկրում առկա ծայրահեղ վատ իրավիճակն ու քայլեր չձեռնարկելու դեպքում հնարավոր վատ ու անդառնալի հետևանքները, պահանջել համարձակ ու հեղափոխական քայլեր։

«Երբեմնի 40 հազար գիտնական ունեցող երկրում այսօր ունենք 4 հազար գիտնական, նրանց մեծ մասը տարեց է։ Ակնհայտ անդունդ է։ Երիտասարդ գիտնականը մինչև PHD գնում է ու անհետանում։ Ակնհայտ է, եթե հինգ տարի էլ ոչինչ չարվի, ապա Հայաստանում գիտնականը կանհետանա։ Այս հարցն այնքան հրատապ է, որ առանց քննարկելու պետք է սկսել ֆինանսավորումն ավելացնել, որպեսզի գոնե եղածը կարողանանք պահել։ Հնարավորության դեպքում պետք է երիտասարդ գիտնականների ներգաղթ կազմակերպել։

Պարտադիր չէ, որ այդ մարդիկ գան ու ապրեն Հայաստանում, կարող են հեռավար դասավանդելու, հեռավար կերպով լաբորատորիաներ կառավարելու հնարավորություն ստանան։ Խնդիրը հրատապ է։ Հենց այդ հրատապությունը ֆիքսվում է, այլևս բոլոր դժվարությունները քննարկելի են»,- ընդգծում է Նազարյանը՝ խոստովանելով, որ խնդիրը լուծելը դժվար է, բայց այդ դժվարությունները չպետք է դառնան պատնեշ ու խոչընդոտ խնդրի լուծումից հետ կանգնելու համար։

Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում «Գիտուժ» նախաձեռնության անդամը եկել է համոզման, որ ոլորտային նախարարը, օրինակ, չի ֆիքսել՝ խնդիրը հրատապ է։ Ցավով նշում է, նախարարի մոտ այդ դժվարությունները լուծելու ուժեղ կամք չի տեսնում։

«Ընդհանուր առմամբ, մյուսների կողմից խնդիրը ֆիքսված է, բայց ցավոք, դա դեռ գործնական քայլերի չի բերում։ Եղել են հանդիպումներ, հրապարակային խոստումներ, բայց միևնույն է, երկրարաժամկետ հանձնառություն մենք չենք տեսնում։ Օրինակ, մեզ խոստացել են, որ այս տարվա բյուջեում կավելացվի ֆինանսավորումը, բայց դա շատ փոքր թիվ է, իսկ մոտեցումը ռազմավարական չէ։ Մենք ուզում ենք, որ օրենքով ամրագրվի՝ ոլորտի ֆինանսավորումն ամեն տարի ավելանալու է, տոկոսային կապ լիներ ՀՆԱ-ի հետ, որպեսզի երկիրն ուղերձ տա գիտական հանրությանն ու աշխարհին, որ տարեցտարի ֆինանսավորումն ավելացվելու է, այսինքն՝ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն է վերցնում։ Մենք արձանագրում են, չնայած կան բանավոր խոստումներ, բայց տրված լուծումները ոչ մի կերպ համահունչ չեն խնդրի հրատապությանն ու խորությանը»,- ասում է գործարարը։

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են անհապաղ ավելացնել գիտության համար պետական հատկացում հետևյալ սկզբունքով՝

1. 2021թ. առնվազն 50% ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։

2. ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):

Նազարյանն ընդգծում է, որ գիտության հատկացումների ավելացման պահանջով աննախադեպ կոնսոլիդացիա է տեղի ունեցել, այդ հարցով համագործակցում են նույնիսկ իրար թշնամի ու միմյանց հետ լարված մրցակցության մեջ գտնվող ընկերությունները։

«Նման կոնսոլիդացիայի պայմաններում կառավարությունից նման լուծումներ լսելը հիասթափեցնում է։ Ի՞նչ անենք, գործներս թողնենք, բոլոր ռեսուրսները ծախսե՞նք պայքարի վրա։ Եթե մեզ ընդառաջ քայլ արվի, ապա այդ ընկերությունների ռեսուրսը կարելի է օգտագործել խնդրի լուծումը տասնապատիկ ավելի լավը դարձնելու համար։ Բայց երբ ընդառաջ քայլ չես տեսնում, խոր հիասթափություն է լինում, չգիտես՝ ո՞նց վարվես։

Հիմա կարող է ինձ լսեն իրենք, զարմանան, ասեն՝ աստծուց կրա՞կ ես ուզում։ Բայց դա ես չեմ ուզում, հանրությունն է ուզում։ Ի վերջո, գոնե էս կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ է հանրային պահանջը։ Հիմա ես պետք է ուրախանամ, որ երկու գալուստիկավոր ժամանակ են գտել, ինձ հետ հանդիպե՞լ են։ Չէ։ Ես դրա վրա չեմ ուրախանում, իրենց գործն է, արել են, բայց ես ընդհանրապես բավարարված չեմ այդ արձագանքով, այն էապես ավելի քիչ է, ոչ ռազմավարական, քան մենք սպասում ենք»,- դժգոհություններն այսպես է հիմնավորում Techնոտուն ակումբի համահիմնադիրը։

Ի դեպ, նախաձեռնությունը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում հայտարարություն էր  տարածել՝ անելով ցավալի արձանագրումներ։

Գիտության ֆինանսավորման ավելացման պահանջին միացած Նազարյանը ևս մեկ անգամ հիշեցնում ու ընդգծում է՝ գիտության տրամադրվող գումարները ոչ թե ծախս են, այլ ներդրում, դրանք կարող են տալ կարճաժամկետ ու  երկարաժամկետ արդյունքներ։

«Իհարկե, պատերազմից հետո երկրում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, գումարների պակաս, բայց գիտության ոլորտի հատկացումն այն հազվագյուտ ներդրումներից է, որ հնարավորություն է տալիս խոշոր եկամուտներ հետ ստանալ։ Հենց այս իրավիճակում գիտությունն է  այդ փրկօղակը։ Եթե նայենք միջազգային պատմությանը, կտեսնենք, որ շատ երկրներ հենց այդպես են վարվել՝ շատ խնդիրների, քիչ ռեսուրսների պարագայում ներդրումներն արվել են լուրջ թռիչքներ ապահովող գիտության ոլորտում։ Սա ծախս չէ, ներդրում է, ու սա է հենց այն շանսը, որ կարող է ռեսուրսների ավելացում ապահովել։ Ի վերջո, երկրում մշակույթ է փոխվում, երբ գիտնականն է հերոսը։ Սա ապագայի նկատմամբ հույս է առաջացնում»,- ամփոփում է Նազարյանն՝ ընդգծելով, որ  մասնագետներ կան, նրանց թվում խենթերն էլ քիչ չեն, որ կարող են իրենց հետևից շատերին տանել։

Պաթոս չսիրող տեխնոլոգն ասում է՝ գիտության ոլորտը ծայրահեղ է, բայց նրան փրկել հնարավոր է, մասնագետներ կան, նրանք մրցակցային են՝ հատկապես գիտությունների նոր ուղղություններում, ինչպես օրինակ կենսաինֆորմատիկա, արհեստական բանականություն ու այլ ուղղություններում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:05
Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Արցախի մարզիկները
Նոյեմբերի 8-10-ը Ղասախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։  Հայաստանի սամբոյի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}