Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են բազմազգ զորավարժության
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։
Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան