Ղրիմը Ռուսաստանինն է՝ ընդմիշտ. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը մեկ և ընդմիշտ դարձել է Ռուսաստանի մի մասը, և այլ երկրների ջանքերը ոչ մի կերպ չեն կարող ազդել դրա վրա: Այս մասին գրում է «Свободная Пресса»-ն՝ մեջբերելով դիվանագետի խոսքը։
«Ղրիմի ճակատագիրն ու ապագան հավերժ կապված են Ռուսաստանի հետ, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ: Արևմուտքի երկրների գործողությունները՝ ԱՄՆ գլխավորությամբ, չեն կարող փոխել այդ իրականությունը՝ ո՛չ միջազգային-իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսանկյուններից»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ ռուս դիվանագետները, իրենց հերթին, շարունակում են աշխատել այն ուղղությամբ, որ այդ նոր իրականության գիտակցումն ամրապնդվի Արևմուտքում:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկելու հարցում թերակղզու բնակիչներին ոգեշնչել է պատմական արդարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կիևը պատրաստել է Ղրիմի դեօկուպացիայի ռազմավարություն․ Զելենսկի
- Ղրիմում ձերբակալված Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի մոտ ռումբ են հայտնաբերել
- «Ղրիմի պլատֆորմ»-ի ստեղծելու գաղափարը Զելենսկին քննարկել է նաև Թուրքիայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին