Սփայք Լին կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին, որը անցած տարի պետք է գլխավորեր Կաննի կինոթառատոնի ժյուրին, այդ պաշտոնում կմնա նաև այս տարի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:
«Մենք հասստատում են, որ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կլինի Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը»,- հայտնել են կազմակերպիչները:
Նրանք հավելել են, որ կինեմատոգրաֆիստի եռանդն ու նվիրվածությունը կինոյին կօգնի իրենց պատրաստել այն ցուցադրությունը, որին սպասում է ամբողջ աշխարհը:
Կինոփառատոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները նշել են նաև, որ ժյուրիի մնացած անդամների անունները հայտնի կդառնան հունիսի սկզբին:
Սփայք Լին պետք է գլխավորեր Կաննի կինոփառատոնի ժյուրին 2020 թվականին, սակայն ցուցադրումը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին