Եզդիներն այսօր նշում են Կլոճե Սարե Սալե տոնը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացայի նախագահ Սայիդ Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է եզդիների տոնի մասին, որը նշում են այսօր.
«Կլոճե Սարե Սալե - Տարեսկզբի կլոճ (գաթա)
Մարտ ամսվա երրորդ չորեքշաբթի օրը եզդիները պատրաստում են կլոճ (գաթա), որը բաղկացած է 7 տարբեր համերից։ Այսօր տան կանայք թխում են կլոճը, որի մեջ դնում են ուլունք։
Հաջորդ օրը՝ հինգշաբթի վաղ առավոտյան, ընտանիքի մեծը սկսում է կտրել կլոճը՝ այն բաժանելով ընտանիքի անդամների միջև։ Երբեմն եզդիների մի մասը կլոճը բաժանում են 7 հավասար մասերի՝ ի պատիվ եզդիական 7 սուրբ հրեշտակների։
Ուլունքը ում բաժին հասավ, դա նշանակում է, որ այդ տարի նա ճիշտ և մաքուր վարք է դրսևորել։
Սա զուտ եզդիական ազգային տոն է, այն նշվում է մեծ խանդավառությամբ և եզդիական ազգային տոնացույցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։
Շնորհավորում եմ բոլոր եզդիներին Կլոճե Սարե Սալե տոնի առթիվ։ Աստված մեզ բոլորիս օգնական»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը