Դեսպան. Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահագնել Արցախի հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
The #Azerbaijan|i dictator personally instructs to wipe off Armenian traces from the occupied areas in #Artsakh. #WarCrimes by @presidentaz regime continue at full scale. @europanostra @Jos_Douma @NLMFAEurope @MFA_Lu https://t.co/a0weBzJ2A7
— Tigran Balayan (@tbalayan) March 17, 2021
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», - գրել է Բալայանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը կնոջ ու դստեր հետ այցելել էր Հադրութ։ Հրապարակված տեսանյութերն ուսումնասիրելուց հետո լրատվամիջոցները նկատել էին, որ եկեղեցիներում արդեն խաչեր չկան։
Այսօր էլ տարածվեցին լուսանկարներ, որ ավերված է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին արդեն ավերված է. Վարուժան Գեղամյան
- Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը
- Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Արցախ․ ՌԴ ԱԳՆ
- ԱՀ ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան