Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներասակրավորական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքներն Արցախի տարածքում հայտնաբերված պայթուցիկ առարկաների ոչնչացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքը:
Նախորդ օրվա ընթացքում Բալիջայում տեղակայված հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով` գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Ամեն օր ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող է ներգրավված պայթուցիկ նյութերի չեզոքացման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ